Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականն ամբողջական թիմ է դառնում` իսկական մարզական ոգով. Մարալ Արթին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմի ավագ Մարալ Արթինի կարծիքով՝ հավաքականի հաջող ելույթները տարիների համառ աշխատանքի արդյունք են:

«Ազգային թիմում երբեք հեշտ խաղեր չեն լինում: Լիխտենշտեյնի ընտրանին բավականին փորձառու թիմ է: Հայաստանի հավաքականը բավականի լավ էր պատրաստվել այդ խաղին, քանի որ Ազգերի լիգայի մեկնարկային հանդիպումն էր: Մարզչական շտաբն էլ լավ էր ուսումնասիրել մրցակցին: Մեզ համար հեշտ հանդիպում չէր, նույնիսկ այն դեպքում, որ հաղթեցինք 6:1 հաշվով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արթինը:

Անդրադառնալով Ղազախստանի հետ ընտրական փուլի երկրորդ խաղին` Արթինն առանձնացրել է, որ թիմն այլ տրամադրվածությամբ է մոտեցել այդ հանդիպմանը, քանի որ ղազախները համեմատաբար ավելի բարդ մրցակից են:

«Մենք հստակ գիտեինք, որ Ղազախստանի հավաքականն առավել ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում: Հասկանում էինք, որ նրանք չեն թողնելու մեզ սեփական խաղը թելադրել»,-ասել է նա:

Կանանց ընտրանու ավագի խոսքով` Հայաստանի ընտրանին դեռևս 5 տարվա կյանք ունի և քիչ-քիչ ձևավորվում է՝ որպես մեծ թիմ, մեծ ընտանիք: Հիմա թիմում երկու սերունդների համադրություն կա` ավագները փորձով են օգնում ընտրանուն, երիտասարդները` նոր ավյունով:

«Մենք տարիներ շարունակ աշխատում ենք միասին և հիմա իսկական թիմ ենք դարձել: Ես էլ՝ որպես ավագ, ամեն ինչ անում, որ մենք մեկ ընտանիք լինենք: Հայաստանի կանանց հավաքականն ամբողջական թիմ է դառնում` իսկական մարզական ոգով: Թիմը տարիների ընթացքում շատ փոփոխություններ կրեց, և դա երևում է խաղից խաղ: Մեր նպատակն է, որ այս հաղթանակները շարունակական լինեն»,-ասել է նա:

Արթինն անդրադարձել է նաև Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Լյուքսեմբուրգի թիմին ` շեշտելով, որ Լյուքսեմբուրգի հավաքականի խաղի ամբողջական վերլուծություն չի կատարվել, սակայն իր անձնական կարծիքով՝ այս ենթախմբում ամենաուժեղ մրցակիցը հենց Լյուքսեմբուրգն է:

Հայաստանի կանանց հավաքականն Ազգերի լիգայի մեկնարկային երկու խաղերում հաղթանակ տոնեց` գերազանցելով Լիխտենշտեյնին (6:1) և Ղազախստանին (2:0): Այժմ Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլին` հյուրընկալելով Լյուքսեմբուրգին: