«Կիբեռհանցագործության զոհ ենք դարձել»,-Factor TV-ի հետ զրույցում ասում է քաղաքացի Վերգինե Առաքելյանը, ում անունով՝ իր պնդմամբ վարկ է ձևակերպվել և գումարը յուրացվել զեղծարարների կողմից։ «Այդ վարկերը մենք չենք վերցրել, բայց մեր անվան տակ է գտնվում, մեզանից պահանջում են գումարը վճարել։ Մենք եկել ենք դատախազության մոտ և պահանջում ենք, որ մեր անունից հանեն այդ պարտավորությունները»,-ասաց քաղաքացին։ …

