Թուրքիան պատրաստ է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկել, սակայն պայման է առաջ քաշում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ ռազմական տերությունն է ԱՄՆ-ից հետո, պատրաստ է զորքեր ներգրավել Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելության համար: Այս մասին Bloomberg-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամսվա սկզբին Անկարայում առանձին հանդիպումների ժամանակ քննարկել է այդ հարցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովի հետ, հայտնել են բանակցություններին ծանոթ անձինք՝ անանունության պայմանով։

Նշվում է, որ առաջարկը համընկնում է Ուկրաինայում հրադադար ապահովելու շարունակական ջանքերի հետ, ծրագիր, որը պաշտպանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Թուրքիայի այս մտադրությունը կարևոր նշանակություն ունի եվրոպացի դաշնակիցների բեռը թեթևացնելու համար, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, որոնք պլաններ են մշակում Ուկրաինայի համար Եվրոպայի գլխավորած ուժեր ստեղծելու նպատակով։

Աղբյուրները, սակայն, նշել են, որ Թուրքիան չի լինի որևէ խաղաղապահ առաքելության մաս, քանի դեռ չի ներգրավվել դրա ձևավորման վերաբերյալ բոլոր խորհրդակցություններին և նախապատրաստական ​​աշխատանքներին։

ՌԴ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրն էլ ասել է, որ Ռուսաստանը Թուրքիային պատասխան չի տվել Ուկրաինա ուժեր ուղարկելու հարցում, թեև Լավրովի հետ այդ թեման քննարկվել է վերջին այցի ժամանակ։ Աղբյուրը նշել է, որ այդ հարցն անմիջական առաջնահերթություն չի համարվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի