Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ ՀՀ քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ։ Նա ցուցադրել է սահմանազատված հատվածը և կառուցված սահմանապահ պատը։

Փաշինյանը նշել է, որ անվտանգության ապահովման թիվ մեկ երաշխիքը միայն բանակը չէ։ Ըստ նրա՝ լեգիտիմությունը անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն է։

«Եթե անվտանգության թիվ մեկ պատկերացումը բանակն է, երկրորդը բանակն է… ուրեմն անվտանգություն գոյություն չունի։ Այս պատը, որի հետևում 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մեր անվտանգության ապահովման գործիքն է»,- ասել է վարչապետը։

Վարչապետը կրկին անդրադարձել է տարածքային ամբողջականության ճանաչման թեմային՝ այն համեմատելով «կադաստրի վկայականի» հետ։ Նա բացատրել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է նրա համար, որպեսզի Ադրբեջանն էլ ճանաչի Հայաստանի 29,743 քառ. կմ տարածքը։

«Իմ լիազորությունները այստեղ ավարտվում են»,- ցույց տալով սահմանային պատը՝ նշել է Փաշինյանը։

Հակադարձելով նախկինում հնչող քննադատություններին, թե սահմանազատումից հետո գյուղը կդատարկվի կամ դպրոցը չի գործի՝ Փաշինյանը ցույց է տվել դպրոցի շենքը, որը գտնվում է սահմանից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։

«Դպրոցում արդեն մեկ տարի է՝ դաս են անում, և ոչ մի միջադեպ չի արձանագրվել»։

Վարչապետը ընդգծել է, որ այս հատվածում ՊՆ բանակային կորպուսին փոխարինել են սահմանապահ զորքերը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը պայմանավորվել են ծառայությունն իրականացնել առանց ինքնաձիգների վրա պահունակների, սաղավարտների և զրահաբաճկոնների։

Փաշինյանը նշել է, որ Կիրանցում կյանքը ոչ միայն շարունակվում է, այլև ակտիվանում։ Բացի այդ, կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվում է գյուղի՝ 100 տարի ավերակ վիճակում գտնվող եկեղեցին։

Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները: