«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի Fastex Պրեմիեր լիգան մեկնեց ձմեռային դադարի։

Առաջնության տարեվերջյան խաղում գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց ԲԿՄԱ-ին ու պարտվեց 2:3 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նարեկ Հովհաննիսյանը։ «Նոայի» 2 գոլերն էլ խփեց պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։

Դաշտի տերերը 28-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով էին խաղում բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի հեռացման պատճառով, իսկ 70-րդ րոպեին ստացել են նաև երկրորդ կարմիր քարտը։ Հեռացվել է ֆրանսիացի հարձակվող Ֆոֆանա Բիլալը։

Այս հանդիպումը հետաձգվել էր երկրորդ տուրից, քանի որ «Նոան» մասնակցում է եվրագավաթներին։

«Նոան» 14 խաղից հետո 23 միավորով 5-րդ տեղում է։ ԲԿՄԱ-ն 15 միավորով 7-րդն է։

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է 15 հանդիպում անցկացրած «Արարատ-Արմենիան», որն ունի 34 միավոր։ 2-4-րդ տեղերը բաժանող «Ուրարտուն» (15 խաղ), «Փյունիկը» (14 խաղ) և «Ալաշկերտը» (15 խաղ) վաստակել են 29-ական միավոր։

Հիշեցնենք, որ «Նոան» դեկտեմբերի 11-ին Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունելու է լեհական «Լեգիային», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։