Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 8-12-ը գործուղվում է Լոնդոն՝ TRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման նպատակով։  Այդ աշխատանքները իրականացվելու են «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ։ 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և Արտաքին գործերի նախարարություն։ 

Ինչով է հայտնի Fieldfisher  LLP–ն

Fieldfisher LLP-ը եվրոպական իրավախորհրդատվական ընկերություն է, որն առաջատար դիրք է գրավում տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև կենսաբանական գիտությունների ոլորտներում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ընկերության պաշտոնական կայքից։

Ընկերությունը 28 գրասենյակ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Այն խորհրդատվություն է տրամադրում ազգային և միջազգային կորպորացիաներին, ֆինանսական կառույցներին և կառավարություններին: 

Fieldfisher-ը հայտնի է իր այլընտրանքային իրավաբանական ծառայությունների գործունեությամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պայմանագրերի կառավարումը և ֆինանսական առևտրային փաստաթղթաշրջանառությունը:

Ընկերության պատժամիջոցների թիմը 2024 թվականին հունվարի 25-ին հայտնել է Վրաստան, Հայաստան և Ուզբեկստան այցելության մասին: Ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության՝ խումբը կառավարությունների, կենտրոնական բանկերի և երկրների մասնավոր հատվածի հետ պետք է կիսվեր իր փորձագիտությամբ ապրանքների, ֆինանսական ծառայությունների և պատժամիջոցներին վերաբերող թեմաների հետ կապված։

Fieldfisher-ը ֆիզիկական գրասենյակ չունի Հայաստանում, բայց համագործակցում է հայկական իրավաբանական և գործարար համայնքի հետ, կազմակերպվում են միջոցառումներ, դասընթացներ։  Հայտնի է, որ ընկերությունը անցած տարի «Անգլիական իրավունքի օրեր» միջոցառում է իրականացրել, փորձով կիսվել հայ մասնագետների և կառավարության ներկայացուցիչների հետ։ Այդ դասընթացի ժամանակ բանախոս է եղել Fieldfisher ընկերության գործընկեր  և CIS խմբի ղեկավար Արիկ Ասլանյանը, որը կառավարում է CIS-ին վերաբերող աշխատանքները և խորհրդատվություն է տրամադրում առևտրային վեճերի և կորպորատիվ գործարքների վերաբերյալ։

Նշվում է, որ Ասլանյանը կառավարում է ընկերության ԱՊՀ-ին վերաբերող աշխատանքների զգալի պորտֆելը մի շարք բաժիններում և գործնական ոլորտներում։

Առաջատար եվրոպական Fieldfisher իրավաբանական ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվել է Global Arbitration Review-ի 2023 թվականի ուղեցույցում՝ որպես աշխարհի 100 լավագույն միջազգային արբիտրաժային գործունեություն իրականացնող ընկերություններից մեկը։ 

Ընկերությունը նաև տեղ է ապահովել բարձր հեղինակություն վայելող Global Arbitration Review-ի (GAR) 100-ի 16-րդ հրատարակությունում։ Այն աշխարհի առաջատար միջազգային արբիտրաժային ամսագիրն ու լրատվական ծառայությունն է։ 

Անի Թամրազյան