Թուրքիայում արդարացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մասին հայտարարության հեղինակներին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքական դատարանն արդարացրել է Դիարբեքիրի փաստաբանների միության նախկին ղեկավարներին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2021 թվականին արված հայտարարության համար։ Turkish Minute-ի փոխանցմամբ՝ այս գործը վերաբերում է Փաստաբանների միության նախկին նախագահ Նահիտ Էրենին, փոխնախագահ Մեհդի Օզդեմիրին և գործադիր խորհրդի ինը անդամներին, որոնք մեղադրվում են «Թուրք ազգին և պետությանը վիրավորելու» մեջ (Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդված)՝ 2021 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա մասին հայտարարության հրապարակման համար։

Դիարբեքիրի 2-րդ բարձր քրեական դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ, որին մասնակցել են Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD), Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV), Իրավաբանների հանուն ազատության ասոցիացիայի (ÖHD) և Իրավապաշտպանների նախաձեռնության Դիարբեքիրի մասնաճյուղի ներկայացուցիչներ, մեղադրյալներն ազատվել են բոլոր մեղադրանքներից:

Այս որոշման շնորհիվ 2017-ից 2022 թվականներին 301-րդ հոդվածով նրանց դեմ հարուցված բոլոր վեց գործերն ավարտվել են արդարացումով։

Ելույթ ունենալով լսումների ժամանակ՝ ասոցիացիայի նախագահ Աբդուլքադիր Գյուլեչն ասել է, որ ասոցիացիան դեմ է բոլոր անարդարություններին և անօրինական գործողություններին՝ անկախ ինքնությունից։ Նա հայտարարել է, որ ապրիլի 24-ին «Մենք կիսում ենք մեծ աղետի ցավը» վերնագրով հայտարարությունը հրապարակել են պատմական ճշմարտությունը բացահայտելու համար և ընդգծել, որ դա հանցագործություն չէ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով։

Մեղադրական եզրակացության մեջ հայտարարությունը որպես ապացույց է նշվում՝ մատնանշելով հատվածներ, որոնք նկարագրում են 1915 թվականի ապրիլի 24-ը որպես «մութ օր» մի հասարակության համար, որը «դարեր շարունակ ապրել է միասին, սովորել է միմյանցից և ծաղկել բազմակարծության մեջ»:

«Ամեն ապրիլի 24-ին թուրքական կառավարությունն ու բյուրոկրատիան արձագանքում են տագնապալի լարվածությամբ՝ անտեսելով մեծ աղետի խավարը, որը կախված է մեր գլխին, միևնույն ժամանակ, հաշվելով, թե ով ինչպես է այն անվանում՝ պայքարելով ճշմարտության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի