Հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 64 կգ քաշային Մայիս Ներսիսյանը՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Մարտական սամբոյի տղամարդկանց 58 կգ քաշային …

