Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարց չի քննարկվում, առաջիկա նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ․ ԱՆ

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

Նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների կազմակերպման մեկնարկը տրված է, սակայն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջիկա նիստի օրվա և օրակարգի վերաբերյալ հաստատված տեղեկատվություն դեռևս չկա։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարց չի քննարկվում, իսկ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում դեռևս անդամներ չեն ընտրվել։

– Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով կազմը փոփոխվելո՞ւ է, թե՞ այն կշարունակի գործել ներկայիս կազմով։ 

– Ներկայում չի քննարկվում Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 111-Ա որոշմամբ հաստատված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարցը: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, ապա պետք է նշել, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ներկայում անդամներ դեռևս ընտրված չեն:

-Ե՞րբ է նախատեսվում նիստը, և ի՞նչ հարցեր են քննարկվելու: Ի՞նչ փուլում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

– Հայտնում ենք, որ սույն գրությունը ներկայացնելու պահի դրությամբ (փետրվարի 28-ի դրությամբ-խմբ․) առաջիկա նիստի օրվա և դրա օրակարգի վերաբերյալ հաստատված տեղեկատվություն առկա չէ:

Սակայն հավելենք, որ նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների կազմակերպման մեկնարկը արդեն տրված է: