Էրդողանը Պուտինին կրկին Թուրքիա է հրավիրել

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր երկիր՝ նրան անվանելով իր մեծ ընկերը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ անդրադառնալով Ստամբուլում նախօրեին Էրդողանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպումը շատ հետաքրքիր էր, բովանդակալից: Նախագահ Էրդողանը խնդրեց ինձ ևս մեկ անգամ փոխանցել, որ Վլադիմիր Պուտինին շատ են սպասում այցով Թուրքիայում: Նա նրան անվանեց իր մեծ ընկերը: Բոլորս գիտենք, որ նրանք իսկապես շատ լավ անձնական հարաբերություններ ունեն»,- պատմել է Մատվիենկոն։

Նա տեղեկացրել է, որ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև պատժամիջոցների համատեքստում երկու երկրների հարաբերությունների զարգացումը։

«Նա աջակցել է միջտարածաշրջանային փոխգործակցության և համագործակցության առավել ակտիվ զարգացմանը, որով ակտիվորեն զբաղվում է Դաշնային խորհուրդը։ Մեր ղեկավարները սահմանել են նվազագույնը 100 միլիարդ դոլարի փոխադարձ ապրանքաշրջանառության հասնելու նշաձողը։ Ելնելով անցյալ տարվա արդյունքներից՝ այն դեռ 54 միլիարդ է, բայց եթե վերացնենք այն խոչընդոտները, որոնք մեզ խանգարում են գործնականում աշխատել, ապա, իհարկե, նման հնարավորություն կա»,- եզրափակել է Մատվիենկոն։

Հավելենք, որ ՌԴ Դաշնային  խորհրդի խոսնակը Թուրքիայում բանակցություններ է անցկացրել նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի