Ռուսաստանը Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Գերմանիայի հետ ուկրաինական կարգավորման վերաբերյալ պաշտոնական շփումներ չեն եղել և չկան, և քիչ հավանական է, որ դրանք հնարավոր են՝ հաշվի առնելով Գերմանիայի քաղաքական ղեկավարության չափազանց ագրեսիվ հակառուսական հռետորաբանությունն ու գործնական քայլերը»,- նշել է …

