Լավատեսորեն ենք տրամադրված․ Օվերչուկը՝ Փաշինյան-Պուտին սպասվելիք հանդիպման մասին
Քաղաքականություն
01.09.2026 | 14:26
ՌԴ -ն լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպմանը։ Այս մասին Юнашев LIVE տելեգրրամ տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մեզ մոտ միշտ լավ տրամադրություն է, միշտ լավատեսական տրամադրվածություն»,- պատասխանել է Օվերչուկը համապատասխան հարցին։
Հավելենք, որ այսօր ավելի ուշ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը երկկողմ հանդիպում են անցկացնելու։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

