Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է խաղաղության բանակցությունների, եթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները

Լուրեր

20.10.2026 | 20:07
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
Բոլորը

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցություններ վարել, եթե ամերիկյան կողմը կատարի հունիսին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի քան մեկ ամսվա ընթացքում առաջին անմիջական ռազմական բախումից մեկ օր անց նա նշել է, որ Թեհրանը «անմիջապես կարձագանքի», եթե ԱՄՆ-ը վերադառնա հունիսի 17-ին համաձայնեցված՝ խաղաղ բանակցությունների շրջանակի իր պարտավորություններին։

Փեզեշքիանը, երեքշաբթի օրը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ելույթ ունենալով, ԱՄՆ-ին մեղադրել է ժամանակավոր համաձայնագիրը խախտելու մեջ։

Փեզեշքիանի խոսքով՝ շրջանակային համաձայնագիրը գործել է երկու շաբաթից էլ պակաս, որից հետո Վաշինգտոնը սկսել է ներկայացնել «չափազանցված պահանջներ» և չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Փեզեշքիանը այդ համաձայնագիրը ստորագրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ինքնին հասկանալի է, որ ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների խախտմանը Իրանը տվել է համապատասխան պատասխան»,- ասել է Փեզեշքիանը՝ առանց մանրամասնելու Թեհրանի ձեռնարկած միջոցները ու հավելել․ «Սակայն ես հստակ հայտարարում եմ, որ եթե ԱՄՆ-ը վերադառնա վերոհիշյալ փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունն անմիջապես կձեռնարկի փոխադարձ քայլեր»։

Նրա հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ ուժեղացրել է տնտեսական ճնշումը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր ռազմական բախումից հետո։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լայնածավալ նոր պատժամիջոցները «շատ ուժեղ կերպով սկսում են գործել»։

ԱՄՆ-ն և Իրանը կիրակի և երկուշաբթի գիշերը փոխանակվել էին հարվածներով՝ ավելի քան մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ, այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը հարվածներ հասցրին Հորմուզի նեղուցի մոտակայքում, մինչդեռ Իրանը պատասխան հարված հասցրեց Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատասխան հարված կհասցնի՝ հայտարարելով. «Մենք ուժեղ հարված կհասցնենք նրանց։ Պատասխան կլինի»։ Սակայն նա նաև նշել է, որ դիվանագիտության համար դեռ հնարավորություն կա՝ ասելով, որ Իրանը «շատ է ցանկանում հանդիպել»։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում G20-ի ֆինանսների նախարարների հանդիպման ընթացքում, նախազգուշացրել է, որ Իրանի հետ գործարքներ իրականացնողները կարող են զրկվել դոլարային ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունից։

«Կարծում եմ՝ նրանք ռազմական ճանապարհով են հակահարված տալիս, քանի որ տնտեսապես պարտվում են»,- ասել է Բեսենթը՝ այն ժամանակ, երբ Վաշինգտոնը փորձում էր միջազգային աջակցություն ստանալ Իրանի ֆինանսական կենսական ուղիները կտրելու իր արշավին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի