Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունից։ Պատվիրակության կազմում ընդգրկված է ԱԺ 8 աշխատակից և 2 պատգամավոր՝ Ալեքսեյ Սանդիկովն ու Գեղամ Նազարյանը։