Թրամփի հետ բանակցություններին ընդառաջ Էրդողանը չեղարկել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը

Լուրեր

03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
Բոլորը

Թուրքիան չեղարկել է ամերիկյան տարբեր ապրանքների համար 2018 թվականին սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։ Այս մասին վկայում է պաշտոնական տեղեկագրում հրապարակված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը, գրում է Turkiye today-ը։

Էրդողանը հրամանագիր է ստորագրել կառավարության որոշումը չեղյալ համարելու մասին, որը 2018 թվականից ի վեր որոշ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել։ Դրանք սկզբնապես սահմանվել էին որպես պատասխան միջոցներ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները 2018 թվականին լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել թուրքական պողպատի և ալյումինի ներմուծման համար։ Թուրքիան արձագանքել էր Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակային կանոնների շրջանակում՝ հակազդեցություններ կիրառելով տարբեր ամերիկյան ապրանքների նկատմամբ։

Թուրքիայի Առևտրի նախարարությունը բացատրել է, որ լրացուցիչ ֆինանսական պարտավորությունները որոշակի դրույքաչափերով մնացել են ուժի մեջ, չնայած տարիների ընթացքում երկու կողմից ձեռնարկված միջոցառումների հիման վրա պարբերաբար թարմացումներին: Վեճը քննարկվել է ԱՀԿ տարբեր խմբերի և երկու երկրների միջև բանակցությունների ընթացքում։

«Միացյալ Նահանգների հետ դրական բանակցություններից և ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմի շրջանակում խորհրդակցություններից հետո, ԱՄՆ-ում որոշակի ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար կիրառվող լրացուցիչ ֆինանսական պարտավորությունները վերացվել են»,- հայտնել է նախարարությունը։

Լրացուցիչ մաքսատուրքի ենթակա ապրանքների թվում էին ավտոմեքենաները (60%), էթիլ սպիրտ և ալկոհոլային խմիչքները (70%), կոսմետիկան (30%), պլաստմասե արտադրանքը (30%), տերևային ծխախոտ (30%), բրինձը (25%), ընկույզը (10%) և տարբեր թղթե արտադրանքները՝ 10%-ից մինչև 25% դրույքաչափերով։

Նախարարությունը շեշտել է, որ այս քայլը համապատասխանում է Թուրքիայի՝ Միացյալ Նահանգների հետ երկկողմ առևտրի ծավալը 100 միլիարդ դոլարի հասցնելու նպատակին։ Պաշտոնյաները նշել են, որ աշխատանքները կշարունակվեն առևտրային հարաբերությունները երկու կողմերի համար էլ օգտակար ձևերով մեծացնելու, առևտուրը դիվերսիֆիկացնելու համար՝ մրցակցային պայմանները հաշվի առնելով, ինչպես նաև համագործակցության նոր ոլորտներ զարգացնելու ուղղությամբ։

Թուրքիայի առևտրի նախարարությունը վերահաստատել է Անկարայի հանձնառությունը պաշտպանել երկրի իրավունքներն ու շահերը միջազգային իրավունքի և առևտրային կանոնների շրջանակներում՝ նշելով, որ «վճռականորեն կշարունակի առևտրային դիվանագիտության և բանակցային գործընթացների արդյունավետ իրականացմանն ուղղված քաղաքականությունը»։

Մաքսատուրքերի վերացումը տեղի է ունենում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ավելի լայն դիվանագիտական ​​​​ներգրավվածության ֆոնին, և այս որոշումը նշանակալի զարգացում է ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև ռազմավարական երկխոսության մեջ։

Հավելենք, որ սա տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև սեպտեմբերի 25-ին նախանշված բանակցությունների ֆոնին։ Էրդողանը այցով ԱՄՆ-ում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում միջոցառումներին։

Թրամփը հայտարարել էր, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ուրբաթ երեկոյան Truth Social հարթակում գրառման մեջ Թրամփը նշել է, որ բանակցությունները կկենտրոնանան առևտրային և ռազմական համաձայնագրերի վրա, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների «մեծածավալ» գնման, F-16-ների «մեծ գործարքի» և F-35 ծրագրի շուրջ բանակցությունների շարունակման, որը, նրա խոսքով, «ակնկալվում է դրական ավարտի հասցնել»։

«Նախագահ Էրդողանի հետ մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ես անհամբեր սպասում եմ սեպտեմբերի 25-ին նրան տեսնելուն»,- գրել էր Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի