Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկումն ուղիղ կհեռարձակվի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայկական պատվիրակությունն այս տարի նույնպես կմասնակցի Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 11-13 անցկացվելիք դիվանագիտական ֆորումին։ …