Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միանում է ՀԲԸՄ կոչին՝ պահանջելով դադարեցնել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումը։ Հիմնադրամը նշել է, որ հատկապես մտահոգված են հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի վատթարացող առողջական վիճակով։ Հիշեցնենք, որ Բաքվում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որն ընթանում է …