Եկատերինբուրգում կրկին ադրբեջանցիներ են ձերբակալվել

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Եկատերինբուրգում ուժայինները ձերբակալել են երկու ադրբեջանցիների՝ Էլմադին Աղաևին և Միրխաս Վերդիևին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանք կասկածվում են կեղծ ալկոհոլի ապօրինի վաճառքի մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական աղբյուրներին։

Հստակ չէ՝ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվե՞լ է, թե՞ ոչ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն մեկնաբանել այս ձերբակալությունները։

Հավելենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները կրկին սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել էր առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանական կողմն ավելի վաղ հրապարակել էր Եկատերինբուրգում ռուսական իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի եղբայրների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Փորձաքննությունը, ըստ ադրբեջանական կողմի, հաստատել է, որ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները ենթարկվել են դաժան խոշտանգումների, նրանց մարմինների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն հարուցել է քրեական գործ՝ ՌԴ-ում Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանության փաստի առթիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի