Փաշինյանի աղմկահարույց հարցը` նախկին նախագահներին. նոր սրացումներ ներկա ու նախկին ղեկավարների լարված հարաբերություններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 19:53
Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը․ առաջին տուրի զույգերը հայտնի են
12.01.2026 | 19:39
Ելփին-Զանգակատուն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա տուժած
12.01.2026 | 19:25
Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.01.2026 | 19:14
Ձգումներ պտտաձողի վրա և վազք 100 մ վարժաձևերից. մեկնարկել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը
12.01.2026 | 19:00
Այդ հոգևորականները սեռական կապի մեջ են մտել իրար հետ, բիզնեսով զբաղվել․ դրանց հավաքել, եկեղեցի՞ է մաքրում․ Ստեփան Դանիելյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 18:45
Սուգ, զոհեր, «փակված երկիր»․ ինչ է հայտնի Իրանում տեղի ունեցողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 18:33
ՀՀ կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը որոշ ժամանակ հնարավոր է հասանելի չլինի․ ԿԲ
12.01.2026 | 18:22
Հայաստանում արգելվում է պետական եկեղեցին և պետական կրոնը․ սահմանադրական իրավունքի մասնագետ
12.01.2026 | 18:11
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է․ ՔԿ
12.01.2026 | 18:00
Չինաստանը դեմ է «այլ երկրների ներքին գործերին միջամտելուն», Գերմանիան և Կանադան դատապարտում են բռնությունները
12.01.2026 | 17:48
ՀՀ ԱԳՆ-ն՝ Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու տեղեկությունների մասին
12.01.2026 | 17:37
Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ Սոլովյովի հայտարարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 17:33
Դատախազությունում հաղորդում է ստացվել Վեդիի համայնքապետարանի աշխատակցին իր կամքին հակառակ պատարագի տանելու ենթադրյալ փաստի վերաբերյալ
12.01.2026 | 17:17
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց
12.01.2026 | 17:10
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP-ի զարգացման հեռանկարները
Բոլորը

Երկրորդ օրն է՝ Փաշինյանը կրկին վերադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հրապարակավ բանավիճելու մտքին։ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով պնդում է, թե խաղաղություն է բերել, զինվոր չի զոհվում, իսկ, իր ձևակերպմամբ, նախկին եռյակը դրանից տխուր է։

«ՏՊԼ–ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ։ ՌՍ–ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան։ ՍՔ–ն ավելի վաղ էր փախել Ղարաբաղից, Լաչինի պոստում հավաքած մանեթները վայելելու։ Լսեք, եթե դուք հաղթանակ եք բերել ժողովրդին, կարո՞ղ եք բացատրել՝ 1996–ից սկսած ընտրությունները ինչու՞ էիք կեղծում։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը իրեն հաղթանակ բերած առաջնորդներին չընտրել։ Ինչպե՞ս։ Իսկ չէր ընտրում, որովհետեւ ի հեճուկս ձեր կողմից վճարվող իբր վերլուծաբանների, «ժողովրդական ու վաստակավոր» արտիստների, Հայաստանի սնուցող մայրերը եւ նրանց ետեւում լուռ ու խոհուն կանգնած նահապետ հայրերը հասկանում էին, որ դուք հաղթանակ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անդունդի մեջ, որից ելք չկա։ Ու հիմա մեռնում եք տեսնելով, որ այո հազարավոր զոհերի գնով այդ ելքը գտնվել է։ Մեռնում եք բառիս բուն իմաստով, օրը երեք անգամ։ Մի հատ առավոտ, մի հատ կեսօրին ու մի հատ էլ մութն ընկնելուն պես։ Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ։ Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գեւորգին, Վազգենին էլ հետներդ բերել։ Բանավեճը կարող ենք «Երեւան-Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»,- գրել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ դեկտեմբերին էր նախկին նախագահներին բանավեճի առաջարկ արել՝ Արցախի բանակցային գործընթացի թեմայով, բայց մերժվել էր։ Թեման ակտուալ դարձավ, երբ առաջին նախագահն ինտենսիվորեն սկսեց քննադատել գործող վարչապետին։ Տեր-Պետրոսյանը Փաշինյանին մեղադրում է Ալիևին պատերազմ հայտարարելուց մինչև Արցախի նախկին ղեկավարներին Ադրբեջանին պատանդ հանձնելու համար։

««Արցախը Հայաստան է եւ վերջ» ամպագորգոռ հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանին եւ ջախջախիչ պարտություն կրես.

-Հիմարաբար մերժես պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը.

-Գլխովին հայաթափես Արցախը և զոհաբերես հինգ հազար պայծառ երիտասարդների, իսկ տասը հազարից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես.

-Որպես պատանդ Ադրբեջանին հանձնես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին եւ ինքնագոհաբար հանդուրժես տասնյակ հայ գերիների տառապանքը Բաքվի բանտերում.

-Քո հանցավոր քաղաքականության հետեւանքով Հայաստանում ապաստանած հարյուր հազարից ավելի արցախցի փախստականների նկատմամբ դրսեւորես ապերախտ ու բիրտ վերաբերմունք՝ քաջ գիտակցելով, որ, վերջիններիս կարիքները պատշաճ կերպով չբավարարելու պարագայում, նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճամփան.

-Եվ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես եւ ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգեւել հայ ժողովրդին, դրա փոխարեն ակնկալելով, ավելի ճիշտ, պահանջելով վերջինիս երախտագիտությունը, բայց այն չստանալով` քո ողջ մաղձը թափես նրա վրա.

-Ինչեւիցե, անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն»,- արձագանքել է ՀՀ առաջին նախագահը։ 

Այսօրվանից էլ Փաշինյանը նախկին նախագահներին նոր հարց է ուղղում՝ ինչո՞ւ են Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել, իր խոսքով, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։ Ուշագրավ է, որ Փաշինյանն այս հարցադրումն անում է տարիներ առաջ որդուն ցուցադրաբար Արցախ զինծառայության ճանապարհելու ֆոնին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը վտանգավոր է համարում։ Ըստ նրա՝ սա ցուցմունք է ՀՀ-ի դեմ, որից Ադրբեջանը կարող է օգտվել։

Վարչապետի գրառումներին և բանավեճի առաջարկին Փաշինյանից ոչ պակաս վիրավորական արտահայտություններով արձագանքել են նախկին նախագահների թիմակիցները։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է, որ Փաշինյանի մոտ հիստերիկ նոպաներ են. «Երկրի ղեկին կանգնած է հոգեկան խանգարումներով և հիստերիկ նոպաներով կառավարվող մի անձնավորություն, որին Ձեր, որքան էլ ճշգրիտ, բացահայտումները հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենա, ինչպես անցյալում բազմիցս եղել է»:

Ռոբետ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ, անդրադառնալով Փաշինյանի գրառումներին, նրան առաջարկել է, մեջբերեմ՝ «Կա՛մ արաղն ա պետք թարգել, կա՛մ դեղերը»:

Սերժ Սարգսյանի գրասենյակն էլ Փաշինյանի գրառումներից հետո մեջբերել է Մարկ Տվենին«Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք», ինչպես նաև Էյնշտեյնին՝ «Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը»։

Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը հավատացած է, որ «նախկին նախագահները հոգեվարքի մեջ են», քանի որ, ըստ պատգամավորի, Փաշինյանը խաղաղություն հաստատելու համար համարձակ քայլեր է արել ու հաջողության հասել։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ, անդրադառնալով և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Փաշինյանի գրառումներին, նշում է, որ նրանք պատրաստվում են առաջիկա ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան