Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանը քննարկեցին պատգամավորական ծախսերի փոխհատուցման կարգը, ԱԺ աշխատակազմի իրավական կարգավիճակը և արտասահմանյան գործուղումների արդյունավետությունը։

Ղազարյանը բարձրացրեց պատգամավորներին օրենքով հատկացվող 250 հազար դրամ ծախսերի փոխհատուցման հարցը՝ նշելով, որ ինքը ցանկանում է ստանալ միայն այն գումարը, որի ծախսը կարող է հիմնավորել։

«Ես ձեզ դիմում էի ներկայացրել, որպեսզի օրենքով նախատեսված 250 000 դրամ պատգամավորական ծախսերի փոխհատուցման գումարներից ինձ հատկացնեք այնքան գումար, ինչքան որ ես ձեզ ներկայացնում եմ հսկիչ-դրամարկղային կտրոններով, հիմնավորումներով… բայց արդեն երրորդ ամիսն է, դուք ինձ 250 000 եք փոխանցում… ի՞նչի եք ինձ այդքան շատ փող տալիս, երբ որ օրենքը նախատեսում է, որ պատգամավորական ծախսերը պիտի հիմնավորված լինեն»,- ասաց Ղազարյանը։

ԱԺ աշխատակազմի ղեկավար պարոն Համբարյանը պատասխանեց, որ 250 հազար դրամի փոխանցումը օրենքով սահմանված պարտադիր կարգավորում է։

«9-րդ գումարման Ազգային ժողովում միայն դուք եք, որ ներկայացնում եք այդ հաշվետվությունները, որի կարիքը իրականում չկա, բայց դա ձեր իրավունքն է ներկայացնելը, որովհետև ամեն դեպքում 250 000 դրամը պետք է փոխանցվի, որովհետև դա աշխատակազմի պարտականությունն է, դա իրավունք չէ կամ քննարկման առարկա չէ, և սահմանվածը սահմանված է օրենքով»,- ասաց Համբարյանը։

Ղազարյանը հակադարձեց, որ պատգամավորական ծախսերը, իր կարծիքով, պետք է հիմնավորվեն հաշիվ-ապրանքագրերով և ՀԴՄ կտրոններով։

Քննարկման ընթացքում պատգամավորը անդրադարձավ նաև արտասահմանյան գործուղումների արդյունավետությանը՝ որպես օրինակ հիշատակելով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի այցը Տանզանիա։

«Օրինակ՝ ասենք այս վերջերս Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը գնացել էր Տանզանիա և պատմեց, որ ինքը հանդիպել է այնտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմից խոցված առյուծի թոռների հետ: Հիմա, ասենք թե, այդ հանդիպման համար արժե՞ր, որ մենք պետական բյուջեից միջոցներ հատկացնեինք, որ Վահագն Ալեքսանյանը գնար, հանդիպեր այդ առյուծի թոռներին ու նայեր դրանց տխուր հայացքին»,- ասաց Ղազարյանը։

ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ պատգամավորների գործուղումների հաշվետվություններին հետևում են, իսկ գործուղումների հրավերները շրջանառվում են սահմանված կարգով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան