Ռուսական կողմը երեք բալիստիկ հրթիռներով և 115 ԱԹՍ-ով հարվածել Ուկրաինային

Լուրեր

03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:11
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Ռուսաստանը լույս երեքշաբթի գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել է երեք «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռներով և 115 անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ մոտ 60 «Շահեդ»-ով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի հյուսիսում, հարավում և արևելքում «խոցվել կամ ճնշվել է» 103 անօդաչու թռչող սարք, իսկ վեց վայրերում «գրանցվել է հրթիռների և 12 հարվածային անօդաչու թռչող սարքերի խոցում», ինչպես նաև բեկորների անկում։

«Հյուսիս-արևելքում գրանցվել է թշնամական անօդաչու թռչող սարքերի նոր խումբ»,- զգուշացրել են զինվորականները։

Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ռուսական ուժերը Զապորոժիեի վրա  ավիառումբ են նետել՝ ոչնչացնելով մասնավոր տուն և վնասելով հարևան շենքերը պայթյունի ալիքով։ 49-ամյա տղամարդ է զոհվել, նրա մարմինը գտնվել է փլատակների տակ։

Կիրովոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել հասարակական ենթակառուցվածքային օբյեկտում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները մարել են հրդեհը։

Օդեսայի մարզի Բիլգորոդ-Դնեստրովսկի շրջանի Թաթարբունարի քաղաքում մեկ կին զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Հարվածի հետևանքով վնասվել են հյուրանոցի շենքը, «Ուկրպոչտա» փոստային բաժանմունքը, «Ուկրտելեկոմ» ընկերության գրասենյակը, համայնքային կենտրոնը, վարչական ծառայությունների կենտրոնը, կրպակներ և մի քանի մեքենա։

Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտարարել է, որ ռուսական ուժերը միտումնավոր հարձակվել են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա բալիստիկ հրթիռներով։

Բացի այդ, ռուսական հարձակման ենթակառուցվածքներին հասցված վնասների պատճառով մի քանի գնացքներ ուշացել են։ Այս մասին հայտնել  է «Ուկրզալիզնիցա»-ն: Խոսքը Օդեսա-Դնեպր, Օդեսա-Կրիվոյ Ռոգ, Օդեսա-Զապորոժիե, Լվով-Զապորոժիե և Օդեսա-Կրամատորսկ երթուղիների մասին է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի