Ալիևի հատուկ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ Սահմանադրությունից բխող խնդրից» և TRIPP-ն անվանել «խաղաղության նախագիծ»

Լուրեր

03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:11
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Անցյալ ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո մենք մտնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատմական դարաշրջան։ Այս մասին ավիստրիական Austria Press Agency-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ամիրբեկովը կրկնել է Բաքվի դժգոհությունները ՀՀ Սահմանադրության հետ կապված, մասնավորապես, թե Սահմանադրության նախաբանում «տարածքային պահանջներ կան Ղարաբաղի վերաբերյալ»։

«Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում»,- նշել է  Ամիրբեկովը։

Նա նաև ասել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հսկայական հնարավորություններ կան։ Ամիրբեկովը կարևոր քայլ է համարել այս ուղղությամբ 43 կիլոմետրանոց ճանապարհի և երկաթուղու կառուցումը, որն անցնում է Հայաստանով և կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։

«Խոսքը միայն Ադրբեջանի երկու մասերի վերամիավորման մասին չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միացման մասին է»,- ասել է նա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «Զանգեզուրի միջանցք» անվանվող, սակայն Վաշինգտոնում «Թրամփի բարգավաճման և խաղաղության ուղի» անվանումով նախագիծն Ամիրբեկովը «խաղաղության նախագիծ» է կոչել։

«Սա խաղաղության նախագիծ է, որը քաղաքական կամքի դեպքում կարող է օգուտ բերել տարածաշրջանի բոլորին»,- մեկնաբանել է Էլչին Ամիրբեկովը Իրանի քննադատությունը։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի