ՌԴ դատարանը «Միստր Սիդր» ըմպելիքից թունավորման գործով Արտյոմ Հայրապետյանին ու Անար Հուսեյնովին դատապարտել է 8 և 9 տարվա ազատազրկման

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սամարայի դատարանը դատավճիռ է կայացրել «Միստր Սիդր» («Мистер Сидр») ըմպելիքի արտադրության գործով մեղադրյալների նկատմամբ, որից թունավորման հետևանքով 2023 թվականին 50 մարդ էր մահացել, ավելի քան 66-ը՝ տուժել, փոխանցում է Meduza-ն։

Գործով անցնող Անար Հուսեյնովին և Արտյոմ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլ պարունակող արտադրանքի արտադրություն և վաճառք, որը հանգեցրել է մարդկանց մահվան):

Քննության վարկածով՝ 2023 թվականին Հուսեյնովը, Հայրապետյանի հետ միասին, Սամարայում վաճառքի համար կազմակերպել է խնձորօղու արտադրության օբյեկտ։ Նշվում է, որ խնձորօղին պատրաստվել է լուծվող հյութին էթիլային սպիրտ ավելացնելով։ Հայրապետյանը Ռուսաստանի ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչության պահեստից գողացված մոտ 4000 լիտր ալկոհոլային խմիչք է գնել Ալեքսեյ և Դմիտրի Եգորովներից, ինչպես նաև Իվան Գրեբյոնկինից (նրանց դատել են առանձին)։

Այդ սպիրտի կիրառմամբ, որը պարզվել է՝ մեթիլ է, արտադրվել է մոտ 48 հազար լիտր խմիչք՝ «Мистер Сидр» և  «Лето Сидр» ապրանքանիշերով, վաճառվել է շուրջ 30 հազար լիտր։

Դատարանը Հուսեյնովին մեղավոր է ճանաչել «Միստր Սիդր»-ն արտադրելու համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Ալկոհոլ մատակարարելու մեջ մեղադրվող Հայրապետյանը դատապարտվել է  ութ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Մեղադրող կողմը պահանջել է ինը տարի և ինը ամիս ազատազրկում Հուսեյնովի և Հայրապետյանի համար։ Մեղադրյալները մասամբ ընդունել են իրենց մեղքը՝ հերքելով, որ գործել են որպես խումբ՝ նախապես համաձայնեցված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի