Եկատերինբուրգում ուժայինները ձերբակալել են երկու ադրբեջանցիների՝ Էլմադին Աղաևին և Միրխաս Վերդիևին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանք կասկածվում են կեղծ ալկոհոլի ապօրինի վաճառքի մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական աղբյուրներին։ Հստակ չէ՝ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվե՞լ է, թե՞ ոչ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն մեկնաբանել այս ձերբակալությունները։ Հավելենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները կրկին …

