Ավստրալիայում ավտոմեքենան կոտրել է Սիդնեյում գտնվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության դարպասներն ու մտել դիվանագիտական ներկայացուցչության տարածք, գրում է Meduza-ն։ Ըստ The Sydney Morning Herald-ի՝ տեղական ժամանակով 08:00-ի սահմաններում ոստիկանությունն ազդանշան է ստացել Ֆուլերթոն փողոցում կայանված կասկածելի մեքենայի մասին։ Երբ ոստիկանությունը փորձել է խոսել Toyota Kluger-ի վարորդի հետ, նա հեռացել է և մխրճվել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության դարպասների …

