Լարվածություն Մերձավանում` սպանությունից հետո. ընդդիմադիր պատգամավորը նոր վրեժի վտանգ է տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Մերձավանում նախորդ շաբաթ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո ոստիկանությունն ուժեղացված ծառայության  մեջ է։ Factor TV-ն երեկ Մերձավանում արձանագրել է, որ ոստիկանները հսկողություն են իրականացնում սպանության վայրում, Վալոդյա Գրիգորյանի տան մոտակայքում, նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, ինչպես նաև ծառայողական և քաղաքացիական մեքենաներով շրջայց են կատարում գյուղում։ Բնակիչներից մեկը չնկարահանվելու պայմանով Factor TV-ին որոշակի մանրամասներ ներկայացրեց գյուղում տիրող իրավիճակից։

Մերձավանում լարվածությունը չի թուլացել նաև իրավապահների այն հայտարարությունից հետո, որ սպանությունը բացահայտված է, իսկ կատարողն ու օժանդակողը՝ ձերբակալված։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ սպանության գործով առաջին ձերբակալվածը, որն արդեն կալանավորված է, Նարեկ Օհանյանն է։

Նա մեղադրվում է սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով: Նարեկ Օհանյանը Մերձավանի ՔՊ-ական նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Այս գործով անցնողներից մեկն էլ սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրն է՝ տնային կալանքի տակ գտնվող Պայքար Գրիգորյանը։

ՔԿ-ն հայտնում է, որ բացահայտվել է նաև սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, որը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Ըստ մամուլի հրապարակումների՝ նա մերձավանցի Գևորգ Հարությունյանն է։ 20-ամյա երիտասարդը, ըստ նախաքննական մարմնի, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Նրան մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում՝ սպանության։

Իրավապահ համակարգը այս սպանությունը կապում է փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Այնինչ, Վալոդյա Գրիգորյանի կուսակիցները հակված չեն հավատալ այս վարկածին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այս առնչությամբ պնդել է՝ Վալոդյա Գրիգորյանն անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասում է՝ իր համար ակնհայտ է արյունալի իրադարությունների քաղաքական բաղադրիչը։

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսպես է արձագանքում այն պնդումներին, թե սա քաղաքական սպանություն էր։

Ընդդիմադիր պատգամավորն ուղիղ պատասխաններ է ակնկալում ՆԳՆ-ից՝ ի՞նչ է արվել սպանությունը կանխելու և ի՞նչ է արվում հավանական նոր ողբերգությունը կանխելու համար։

Իշխանությունը դեռ խուսափում է քաղաքական հստակ գնահատական տալ՝ արդյո՞ք իրավապահ համակարգի պաշտոնյաները թերացել են ենթադրյալ վենդետան կանխելու հարցում։

Այսօր ՆԳՆ-ից  ընդդիմադիր պատգամավորի մտահոգություններին ի պատասխան՝ Factor TV-ին փոխանցեցին, որ Մերձավանում ուժեղացված ծառայություն է իրականացվում, ոստիկանական հենակետեր են տեղադրված, իրականացվում են բացատրական և այլ գաղտնի միջոցառումներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան