Պուտինն աշնանային զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել. 135,000 մարդ կզորակոչվի բանակ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի քաղաքացիների աշնանային զորակոչի մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է Meduza-ն։

Հրամանագրի համաձայն՝ զորակոչը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Զինվորական ծառայության կզորակոչվի 18-ից 30 տարեկան 135,000 մարդ:

Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական և զորահավաքային գլխավոր վարչության պետի տեղակալ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին հայտարարել էր, որ աշնանային զորակոչի համար զորակոչիկները կուղարկվեն միայն Ռուսաստանի տարածքում գտնվող տեղակայման կետեր ծառայության և չեն ներգրավվի «հատուկ ռազմական գործողության» մեջ (այսպես է Մոսկվան անվանում Ուկրաինայում պատերազմը)։

Նա նաև հավելել է, որ աշնանային զորակոչի արշավը կանցկացվի միասնական զինվորական գրանցման գրանցամատյանի միջոցով։ Զորակոչի ընթացքում քաղաքացիներին տեղեկացնելու համար կօգտագործվեն նաև թղթային ծանուցագրեր։

2024 թվականին աշնանային զորակոչի ժամանակ զինվորական ծառայության էր կանչվել 133,000 մարդ։ Իսկ ահա 2025 թվականի գարնանային զորակոչի ժամանակ ծառայության էր ուղարկվել 160,000 տղամարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի