Ադրբեջանի վարչապետը Մինսկում ԱՊՀ նիստում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանն ակտիվորեն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ. վերջին ութ ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 21%-ով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում։

Նա նաև ընդգծել է ժամանակակից տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների կարևորությունը միջազգային առևտրի զարգացման համար՝ նշելով, թե «վերջին տարիներին Ադրբեջանը դարձել է Եվրասիայի հիմնական տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը»։

«Մենք անընդհատ աշխատում ենք մեր տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, մեծ ուշադրություն է դարձվում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմանը։ Բացի այդ, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները՝ մենք սկսում ենք ակտիվորեն աշխատել նոր Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- հավելել է Ասադովը՝ ադրբեջանցի այլ պաշտոնյաների պես շարունակելով կիրառել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են միջանցք եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև  ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Օրերս էլ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր կրկին «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործել։ Նրան հետագայում ՄԱԿ-ի ամբիոնից արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 29-ին Մինսկում կալանալիք ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանը կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով։ Այս մասին Factor.am-ին հայտնել էին փոխվարչապետի գրասենյակից՝ մանրամասնելով, որ նիստին Գրիգորյանը կմասնակցի հեռավար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի