ԵՄ-ն հաստատել է՝ վերականգնել է Թեհրանի դեմ պատժամիջոցները․ Իրանն էլ պատրաստվում է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից

Լուրեր

07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
Բոլորը

Եվրամիությունը հաստատել է, որ վերականգնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ հետևելով ՄԱԿ-ի կողմից Թեհրանի դեմ նմանատիպ քայլին, գրում է Reuters-ը:

«Այսօր ԵՄ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան միջուկային համաձայնագրի շարունակական չկատարման։ Դիվանագիտական ​​բանակցությունների դուռը բաց է մնում»,- ասվում է ԵՄ նախագահության հայտարարության մեջ։

ԵՄ-ն հայտարարել է, որ պատժամիջոցները ներառում են Իրանի Կենտրոնական բանկի և այլ իրանական բանկերի ակտիվների սառեցում, ինչպես նաև որոշակի իրանցի պաշտոնյաների համար ճանապարհորդության արգելքներ։ Բրյուսելը նաև արգելում է Իրանի հում նավթի գնումն ու տեղափոխումը, ինչպես նաև ոսկու և որոշակի ռազմածովային սարքավորումների վաճառքը կամ մատակարարումը։

Կիրակի ՄԱԿ-ը վերականգնել է զենքի էմբարգոն և այլ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ, որը հարուցվել էր եվրոպական տերությունների կողմից, և Թեհրանը զգուշացրել էր, որ դա կհանգեցնի կոշտ արձագանքի։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը՝ մեղադրելով այն բանում, որ Թեհրանը խախտել է 2015 թվականի համաձայնագիրը, որը նպատակ ուներ կանխել միջուկային ռումբի մշակումը։ Իրանը հերքում է միջուկային զենքի ստեղծման ձգտումը։

Իրանի խորհրդարանը պատրաստում է օրենք, որը նախատեսում է երկրի դուրս գալը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT):

Հունիսին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հարվածներից ու ԵՄ-ի (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) կողմից ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո, Թեհրանի խորհրդարանը որևէ հիմք չի տեսնում երկրի՝ NPT-ին անդամակցությունը շարունակելու համար, հայտարարել է խորհրդարանական անվտանգության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաին:

Ռեզաիի խոսքով՝ ներկայացվել է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ 15 օրինագիծ, որոնցից մեկն արդեն պատրաստ է։ Սակայն փաստաթուղթը դեռևս չի ներառվել Իրանի խորհրդարանի պաշտոնական օրակարգում։

Նա նշել է, որ  Իրանի խորհրդարանի անդամները դեռևս պետք է «կոնսենսուսի» հասնեն, որպեսզի դա տեղի ունենա։ Իրանի խորհրդարանում գերակշռում են կոշտ գծի կողմնակիցները, որոնք սուր քննադատության են ենթարկել երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիվանագիտական ​​ուղին։ Նա և արտգործնախարար Աբբաս Արաղչին դեմ են Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալուն և հայտարարում են, որ շարունակում են աշխատել դիվանագիտական ​​լուծման վրա նույնիսկ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո։

Իրանի Սահմանադրության համաձայն՝ ռազմավարական հարցերում վերջնական խոսքը պատկանում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ Դիտորդները կարծում են, որ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ օրինագծի հաստատման համար անհրաժեշտ կլինի նրա հավանությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր իրավունքներն ու ազգային շահերը, և իր ժողովրդի շահերի ու իրավունքների դեմ ուղղված ցանկացած գործողություն կստանա վճռական և համարժեք պատասխան», – սեպտեմբերի 28-ին հայտարարել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը կոչ է արել միջազգային հանրությանը դեմ հանդես գալ ՄԱԿ-ի պատժամիջոցներին, որոնց վերսկսումը, ըստ Թեհրանի, «իրավաբանորեն անհիմն և անընդունելի է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի