Սիրիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է տապալված նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին հավատարիմ ապստամբների դեմ մեկօրյա ռազմական գործողության ավարտի մասին, գրում է AP-ն։ Պաշտպանության նախարարության հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հինգշաբթի ալավիական համայնքից զինված անձինք հարձակվել էին ոստիկանության պարեկների վրա Լաթաքիա նավահանգստային քաղաքի մոտ՝ առաջացնելով լայնածավալ բախումներ Սիրիայի ափամերձ շրջանում, որոնց ընթացքում, ըստ …