Զելենսկին Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը կրիտիկական է անվանել 

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը մեկ շաբաթ է՝ առանց արտաքին էներգամատակարարման է մնացել՝ առաջին անգամ ռուսական օկուպացիայից ի վեր, փոխանցում  է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իրավիճակը կրիտիկական է։ Ռուսական հարվածների պատճառով կայանն անջատված է էլեկտրացանցից։ Այն ապահովում է էլեկտրականությամբ դիզելային գեներատորներով։ Սա արտակարգ իրավիճակ է։ Գեներատորներն ու կայանը նախատեսված չեն դրա համար և երբեք այդքան երկար չեն աշխատել այս ռեժիմով։ Մենք տեղեկություններ ունենք, որ գեներատորներից մեկը խափանվել է։ Հենց ռուսներն են, կրակոցների պատճառով, որ խոչընդոտում են կայան տանող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Նա հավելել է, որ խորհրդակցություն է անցկացրել զինվորական անձնակազմի և Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ և հանձնարարել միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

«Կարևոր է, որ աշխարհն իմանա, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Մենք սպասում ենք համապատասխան արձագանքի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նույնպես նախօրեին մեկնաբանել է Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը։ Գործակալությունը կարծում է, որ արտակարգ դիզելային գեներատորները ներկայում աշխատում են պատշաճ կերպով և ունեն վառելիքի բավարար պաշարներ, սակայն անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել կայանի արտաքին էլեկտրամատակարարումը։

«Ռեակտորային բլոկների և մշակված վառելիքի վիճակը կայուն է այնքան ժամանակ, քանի դեռ դիզելային գեներատորները կարող են ապահովել բավարար հզորություն՝ անհրաժեշտ անվտանգության և սառեցման գործառույթներն ապահովելու համար: Այնուամենայնիվ, կարևոր է վերականգնել արտաքին էլեկտրամատակարարումը: Ես կոչ եմ անում երկու կողմերին էլ համագործակցել և իրականացնել վերանորոգումներ»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին:

Զապորոժիեի ատոմակայանը Եվրոպայում ամենամեծն է։ Ռուսական ուժերն այն գրավել են 2022 թվականի մարտի 4-ին։ 2022 թվականի սեպտեմբերից ի վեր կայանը էլեկտրաէներգիա չի արտադրում. գործում են միայն ռեակտորները սառեցնելու համար անհրաժեշտ համակարգերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի