ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ է նշանակվել․ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով և մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա լիգայի առաջնությանը։ «Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտու»-ի երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ …

