Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրի 0.8 հա հողամասը․ Սյունիքի մարզի դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանը բավարարել է. հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 18-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Մասնավորապես՝ Դատախազությունը հայցել էր …

