Էկվադորում ցուցարարները հարձակվել են նախագահի ավտոշարասյան վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Էկվադորում ցուցարարները հարձակվել են մեքենաների շարասյան վրա, որոնցից մեկում գտնվել է երկրի նախագահ Դանիել Նոբոան, գրում  է DW-ի ռուսական ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երկրի կենտրոնական Կանյար նահանգում, որի մասին հայտնել է Էկվադորի նախագահի վարչակազմը X սոցիալական ցանցում։

Էկվադորի շրջակա միջավայրի նախարար Ինես Մանսանոյի խոսքով՝ Նոբոան ուղևորվում էր Կանյարում ջրամաքրման կայանի բացման արարողությանը, երբ նրա շարասյունը շրջապատվել է հարյուրավոր ցուցարարներով։

«Մոտ 500 մարդ քարեր է նետել նրա վրա, և նախագահի մեքենայի վրա ակնհայտ փամփուշտների հետքեր կան»,- AFP-ն մեջբերել է պաշտոնյային։

Էկվադորի նախագահականը հրապարակել է հարձակման ենթարկված մեքենաների լուսանկարներ, ինչպես նաև միջադեպի ժամանակ մեքենաներից մեկից նկարահանված տեսանյութ։ Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ ավտոշարասյան վրա հարձակման հետ կապված ձերբակալվել է առնվազն հինգ մարդ: Նախագահական վարչակազմը խոստացել է նրանց հետապնդել «ահաբեկչության և սպանության փորձի համար»:

CNN-ը հաղորդում է, որ սեպտեմբերի վերջին Նոբոայի ավտոշարասյունը դարձյալ քարերով հարձակման է ենթարկվել։ Այդ պահին նախագահի մեքենայում եղել են օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում՝ Վատիկանի ներկայացուցիչը և ԵՄ դեսպանը։ Քաղաքական գործիչներից որևէ մեկը չի տուժել։

Նոբոայի դեմ բողոքի ցույցերն Էկվադորում շարունակվում են սեպտեմբերի կեսերից։ Դրանք սկսվել են կառավարության կողմից երկրում դիզելային վառելիքի սուբսիդավորումը դադարեցնելու որոշման պատճառով։ Իշխանությունները որոշումը բացատրել են պետական ​​ծախսերը կրճատելու, վառելիքի մաքսանենգության դեմ պայքարելու և սոցիալական ծրագրերի համար միջոցներ ազատելու ցանկությամբ։

Այդ ժամանակից ի վեր Էկվադորի կառավարության դեմ բողոքի ցույցերը բազմիցս վերաճել են ոստիկանության հետ բախումների, որոնց արդյունքում հայտնի է առնվազն մեկ քաղաքացիական անձի մահ։ Երկրի կառավարությունը անկարգությունները կազմակերպելու համար մեղադրում է թմրավաճառական կարտելներին և պետական ​​պաշտոնյաների վրա հարձակումները որակում է որպես ահաբեկչական գործողություններ։

37-ամյա Դանիել Նոբոան Էկվադորի նախագահն է 2023 թվականի հոկտեմբերից՝ արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելուց և 2025 թվականի ապրիլին կայացած ընտրություններում իր հաղթանակն ամրապնդելուց հետո։ Երկու անգամ էլ Նոբոան հաղթել է միայն երկրորդ փուլում՝ հաղթելով սոցիալիստ թեկնածու Լուիզա Գոնսալեսին։

Դանիելը Ալվարո Նոբոայի որդին է, որը  համարվում է Էկվադորի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա քաղաքականություն է մտել բանանի արտահանմամբ զբաղվող Noboa ընտանեկան կորպորացիայում աշխատելուց հետո։ Դանիելի հայրը նույնպես նախկին քաղաքական գործիչ էր և մի քանի անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում, սակայն հաջողության չի հասել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի