Աշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ …

