Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկիի հետ․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող համատեղ ծրագրերը։ Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության և էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները, զարգացման ռազմավարական ուղղությունները և ընթացիկ խոշոր …

