Մակրոնը կրկին Լըկորնյուին է նշանակել վարչապետի պաշտոնում
Քաղաքականություն
11.10.2025 | 00:25
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին նշանակել է Սեբաստիեն Լըկորնյուին վարչապետի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լըկորնյուն ընդամենը չորս օր առաջ էր հրաժարական ներկայացրել և այնուհետև հայտարարել էր, որ չի ցանկանում այլևս ղեկավարել կառավարությունը։
Լըկորնյուի վերանշանակման մասին տեղեկությունը Ելիսեյան պալատը հրապարակել է Մակրոնի խոստացած ժամկետում` 48 ժամ հետո: