«30 տարվա մեջ սենց գին չի եղել, սնանկանում ենք»․ ոսկին պատմական ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Ոսկու առքուվաճառքով զբաղվող Անահիտ Սարիբեկյանի դարակները կիսադատարկ են, վերջին օրերին համաշխարհային շուկայում ոսկու գնի պատմական թռիչքն ազդել է ձեռներեցի գործի վրա։ Հեռախոսը ձեռքից վայր չի դնում, ամեն րոպե սրտատրոփ ոսկու գների աճին է հետևում։

«Մեկ գրամի փոխարեն հիմա մի քանի դեցի ենք գնում։ 100 գրամի մեջ մենք 1000 դոլար աշխատում էիք, հիմա 100 գրամին տալիս ենք 13 հազար, երեք-չորս անգամ գնային տարբերություն է եղել, ինչը մեզ վրա բացասաբար է անդրադառնում»,- Factor TV-ի հետ զրույցում սրտնեղեց տնտեսվարողը։

30 տարի ոսկու առևտրով զբաղվող Գայանե Գրիգորյանը չի կարողանում մտաբերել մեկ այլ դեպք, երբ թանկարժեք մետաղն այսպիսի թռիչքաձև գնաճ է արձանագրել։ Մեկ շաբաթում գրամի գինը բարձրացել է 14 հազար դրամով․ ամենաբարձր՝ 999 հարգի մեկ  գրամը դարձել է 55 հազար դրամ։

«Պատվեր չեմ կարողանում վերցնել, որովհետև հաշվում եմ, մի ժամ հետո արժեքը փոխվում է, մի օր էլ գինը չի պահպանվում, մի ժամ հետո փոխվում է, դրա համար մենք աշխատել չենք կարողանում»,- դժգոհեց մեր զրուցակիցը։

Վերջին օրերին համաշխարհային բորսայում ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ մեկ ունցիայի դիմաց գերազանցելով 4000 դոլարի շեմը։ Հունվարի 1-ից մինչ օրս ոսկու գինն աճել է գրեթե 50%-ով։

Պատերազմներ, սանկցիաներ, անորոշություններ․ ոսկու գնի բումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ թվարկում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Այս ամենը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, ինչպես նաև ռուսական ոսկու նկատմամբ կիրառած սանկցիայով։ Բացի այդ, Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ևս ազդեցություն ունի։ Նրա կողմից մաքսատուրքերի բարձրացումը բերեց տնտեսական անորոշության և ճգնաժամ առաջացրեց  համաշխարհային շուկայում։ Իսկ համաշխարհային շուկայում անորոշության պայմաններում կտրուկ ավելացել է ոսկու նկատմամբ պահանջարկը»,- մատնանշեց նա։

Նման պայմաններում ձեռներեց Հարություն Հարությունյանը գերադասում է չաշխատել և պատրաստվում է ոսկյա զարդերի դարակները փակել։

Հայաստանը, տնտեսագետի Աղասի Թավադյանի խոսքով, չունի ոսկու զգալի պաշարներ, ուստի, գնի բարձրացումը մեծ ազդեցություն չի ունենա տնտեսության վրա։ Միևնույն ժամանակ, նա հիշեցնում է, որ մեր երկիրը վերջին տարիներին եղել է ոսկի վերարտահանող երկիր։

«Ռուսական ոսկու 80 տոկոսը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024-ի մայիսն անցել է Հայաստանի տարածքով, սրա հետևանքով ուռճացվել է մեր տնտեսական ցուցանիշները։ ՀՀ ԿԲ-ն ոսկու պաշարներ չունի կուտակած, դրա համար ոսկու գնաճը մեծ անդրադարձ չի ունենա մեր տնտեսության վրա»,- նշեց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանն էլ շեշտում է՝ հիմա Հայաստանն ավելի քիչ ոսկի է արտահանում, և ավելի շատ ներկրում։ Ըստ նրա՝ հայկական ոսկու համար նոր շրջափուլ կարող է լինել, եթե հաջորդ տարի սկսի շահագործվել Ամուլսարի հանքը։

Ի դեպ, Հայաստանը միջազգային պահուստներում ոսկի չունի։ 21 տարի առաջ Կենտրոնական բանկի այդ ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ 1,6 տոննա ոսկին վաճառվել էր ընդամենը 18 մլն դոլարով։ Այսօրվա գներով այն կարժենար շուրջ 200 մլն դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան