Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամ չկա

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի ու Բաքվի ​​հարաբերություններում ճգնաժամ չի եղել, այլ «հասկանալի պատճառներով զգացմունքների ճգնաժամ», գրում է Ինտերֆաքսը։

«Ես նույնիսկ չէի ասի, որ մեր միջպետական ​​հարաբերություններում ինչ-որ ճգնաժամ կար։ Ինչո՞ւ։ Եթե դա միջպետական ​​հարաբերություններում ճգնաժամ լիներ, ապա մենք առևտրատնտեսական կապերի աճ չէինք տեսնի։ Չնայած այն ամենին, ինչին բախվել ենք, ամեն դեպքում, աճը, զգալի աճը շարունակվել է։ Ի՞նչ ճգնաժամ է սա միջպետական ​​հարաբերություններում։ Ես կասեի, որ դա, ամենայն հավանականությամբ, «զգացմունքների ճգնաժամ» էր։ Եվ հասկանալի է, թե ինչու, քանի որ մենք բախվել ենք շատ դժվար իրադարձության, ողբերգական իրադարձության՝ ինքնաթիռի և դրա ուղևորների կորստի հետ»,- Դուշանբեում լրագրողներին ասել է Պուտինը։

Նա նշել է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի վթարի հետաքննությունը պահանջել է զգալի, պատասխանատու և պրոֆեսիոնալ աշխատանք։

«Սա պահանջում է մեծ, ինտենսիվ, շատ պատասխանատու և պրոֆեսիոնալ աշխատանք»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ նախօրեին Պուտինը Դուշանբեում հանդիպում էր անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի