Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը AZAL-ի օդանավի կործանումը կապել է երկնքում ուկրաինական ԱԹՍ-ների առկայության հետ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) օդանավի կործանման օրը Ռուսաստանը «հետևել է» սահմանը հատած երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք հետևել ենք Ռուսաստանի Դաշնության սահմանը հատած երեք նման [ուկրաինական] անօդաչու թռչող սարքերի։ Մենք այժմ կարող ենք, ընդհանուր առմամբ, քննարկել այս ողբերգության, այս աղետի պատճառները։ Դա կապված է մի քանի հանգամանքների հետ։ Առաջինն այն է, որ երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք կար։ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ոչ թե ՀՕՊ մարտական էլեմենտներով, այլ, ամենայն հավանականությամբ, բեկորներով։ Երկրորդ պատճառը ռուսական ՀՕՊ համակարգի տեխնիկական խափանումներն են։ Արձակված երկու հրթիռներն ուղղակիորեն չեն հարվածել օդանավին. եթե դա տեղի ունենար, այն կվթարվեր տեղում, բայց պայթել է, հնարավոր է՝ ինքնաոչնչանալով, մի քանի մետր հեռավորության վրա, մոտ 10 մետր հեռավորության վրա»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հիշեցրել է Ալիևին իր նախկին ներողությունները Ռուսաստանի երկնքում AZAL օդանավի հետ կապված ողբերգության համար։

«Այդ ժամանակ մեր առաջին հեռախոսազրույցի ժամանակ ես ներողություն խնդրեցի այն փաստի համար, որ ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում և իմ ամենաանկեղծ ցավակցությունը հայտնեցի զոհվածների ընտանիքներին»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Պուտինը նշել է, որ վթարի պատճառները պարզ են դարձել միջադեպի մանրակրկիտ վերլուծությունից հետո, այդ թվում՝ ինքնաթիռի սև արկղերից ստացված տեղեկատվության արդյունքում։ Ռուսաստանը, իր հերթին, կտա բոլոր պաշտոնյաների գործողությունների իրավական գնահատականը։

«Նման ողբերգական դեպքերում Ռուսաստանը կանի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է փոխհատուցման առումով»,- հավելել է նա։

Պուտինը նաև հայտնել է, որ իրեն տեղեկացրել են AZAL-ի օդանավի կործանման պատճառների մասին, որոնք նա պատմել է Ալիևին երեկ չէ առաջին օրը։ Հանդիպումից առաջ նա նաև հետաքրքրվել է լրացուցիչ մանրամասներով։

Ըստ նրա՝ Ռուսաստանը և Ադրբեջանը շատ համընկնող շահեր ունեն, և որ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են՝ չնայած որոշ նրբերանգների։ Նա հույս է հայտնել, որ Մոսկվայի և Բաքվի միջև համագործակցությունը կշարունակվի դաշնակցային ոգով։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի