Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով. Անդրանիկի փողոց՝ հ. 75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված, Պ. Սևակի հ.8 և 8/2 հասցեների միջնամաս, Հալաբյան փողոց, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ բաժանմունքին հարակից ճանապարհահատված, Սարկավագի փողոց՝ հ. 14 հասցեին հարակից (Հայ-Չինական դպրոց) ճանապարհահատված, Տ. Պետրոսյան փողոց, Դավիթաշեն 4-րդ …

