Տելեգրամի 30 հարթակ է փակվել, անցյալ տարվանից կրկնակի ավելի թմրանյութ է առգրավվել․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

Լուրեր

05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով մտադիր է թիրախավորել տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՆԳՆ-ն ընդունում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ ՀՀ-ում, առավել տարածված է համացանցային հավելվածների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։

ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ 2024թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 3639 դեպք, դրանց ապօրինի իրացման 1910-ը դեպք, ապօրինի շրջանառության՝ 3047 դեպք։ 2025 թ․-ի ութ ամիսների ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 2526 դեպք, ապօրինի իրացման՝ 1298 դեպք, շրջանառության՝ 2149 դեպք։

2025թ․ առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննության արդյունքների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի թմրամիջոց։ Այն կազմել է 301 կիլոգրամ (նախորդ տարի՝ 150 կգ)։ Նշված 301 կիլոգրամից 31 կգ-ը սինթետիկ ծագման թմրամիջոցներ են, 1,5 կիլոգրամը՝ ափոին, 1,5 կգ-ը՝ կոկաին։

2025թ․ առաջին կիսամյակի ընթացքում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 321 դեպք է արձանագրվել, որոնցից 72-ը՝ իրացման, 249-ը՝ ձեռքբերման դեպքեր են։ Նույն ժամանակահատվածում արգելափակվել են թվով 30 տելեգրամյան հարթակներ։ Ըստ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառումների՝ տարեցտարի աճում է թմրամիջոցներ օգտագործող անձանց թիվը։

Ընդհանուր առմամբ բացահայտվել է Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից և Եվրոպական երկրներից դեպի Հայաստան թմրամիջոցների մաքսանենգության 20 դեպք (2024թ․՝ 11), որի արդյունքում առգրավվել է շուրջ 80 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց` հիմնականում մարիխուանա, մեթամֆետամին, ափիոն և հերոին։

«Իրականացված վերլուծությունները վկայում են, որ նկատվում է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի շարունակական աճ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվում են ամենօրյա ստուգումներ՝ նոր բացված, անվանափոխված և փակված թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային «խանութներ» հայտնաբերելու համար: Այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում թվով 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի կան նաև 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմանակնում իրականացվում է թմրամիջոցների գովազդ»,-նշվում է հիմնավորման մեջ:

Ըստ ՆԳՆ-ի՝ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Ընդ որում, 2024 թվականի ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որոնցից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 190-ը՝ ձեռքբերման: Առաջարկվում է ծանրացնող հանգամանք նախատեսել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելու համար։

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել հոկտեմբերի 16-ին։

Եվգենյա Համբարձումյան