«Կյանքի սպասվող տևողությունը հասցնենք 90 տարվա»․ կառավարությունը ֆիթնես կենտրոնների համար չափորոշիչներ կսահմանի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կառավարությունը ֆիթնես կենտրոնների և մարզասրահների համար չափորոշիչները կսահմանի, որոնք մշակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ում նշվում է․ «Առողջ ապրելակերպը դարձնենք ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը հասցնենք 90 տարվա»:  Հենց սրանով էլ նախարարությունը պայմանավորել է նման որոշման ընդունումը։

Չափորոշիչները կսահմանվեն ֆիթնեսի տեսակ համարվող մարզական գործունեության համար։ Դրանք են՝ շեյփինգ, աէրոբիկա, զումբա, ուժային վարժություններ, մարզասարքերով վարժություններ, ջրային աէրոբիկա, մարզաառողջարարական լող, ինչպես նաև մարզական այլ գործունեության համար՝ յոգա, պիլատես, բոդիֆլեքս, ստրետչինգ:

Որոշմամբ կսահմանվի, որ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի պարապելու տարածքի բարձրությունը պետք է լինի 4-6 մետր: Մարզասարքերով ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզասրահի մակերեսը կորոշվի սարքավորումների 1 միավորի (մարզասարք) համար՝ 6 քառակուսի մետր հաշվարկով։ Գետնին պառկած կամ նստած դիրքերում վարժությունների համար պետք է փռված լինի հատուկ՝ սպորտային մարզումների համար մասնագիտացված փափուկ ծածկույթ։

Ֆիթնես կենտրոններում կարող է առկա լինել նաև լողավազան, որոնք կտարանջատվեն մարզական լողի, սինքրոն լողի, ջրագնդակի, ջրացատկի և մարզաառողջարարական հատվածներով։ Ջրային աէրոբիկան պետք է իրականացվի մարզաառողջարարական տիպի լողավազաններում:

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել այսօր՝ հոկտեմբերի 17-ին։

Եվգենյա Համբարձումյան