Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռամիզ Մեհդիևը ծրագրել է Իլհամ Ալիևի սպանությունը․ Ադրբեջանի նախագահական օդանավի փոխարեն, սակայն, խոցվել է AZAL-ի ինքնաթիռը

Լուրեր

23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են բացահայտել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի գործի հետ կապված, որը տնային կալանքի տակ է և մեղադրվում է իշխանության բռնի զավթման ու պետական դավաճանության մեջ։ Անանուն աղբյուրւ Вести Баку-ին հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի  հեղաշրջման փորձը ծրագրվել էր 2024 թվականի դեկտեմբերի իրադարձություններից շատ առաջ։ Խոսքը է 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական AZAL-ի օդանավի ավիաաղետի մասին է։

Աղբյուրը պնդում է, որ ծրագիրը կառուցվել է սառը, հաշվարկված բյուրոկրատիայի ոգով՝ հստակ սցենարով, նշանակված դերերով և արտաքին համակարգմամբ։ Գործողության կենտրոնական դեմքը եղել է Ռամիզ Մեհդիևը՝ մարդ, որը տասնամյակներ շարունակ վերահսկել է երկրի վարչական մեքենան։ Աղբյուրը պնդում է նաև, որ Մեհդիևը դեռևս ազդեցություն է ունեցել առաջատար լրատվամիջոցների (լրատվական կայքերի և FM ռադիոկայանների) խմբագրական քաղաքականության վրա և պահպանել է խորհրդարանում հավատարիմների խումբ, որը պատրաստ է եղել աջակցել «ժամանակավոր կառավարությանը» ճգնաժամի դեպքում։ Սցենարի հիմնական դրվագն օդանավի վթարն է եղել, որը, ենթադրաբար, պետք է լիներ «գործողության ազդակ»։

Նշվում է, թե 2024 թվականի դեկտեմբերին ծրագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «դժբախտ պատահար»՝ արտաքնապես նման ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Երկիրը ցնցվում է, խուճապի մեջ հայտնվում, վախենում է արտաքին սպառնալիքից, և քաոսի մեջ հայտարարվում է «արտակարգ դրություն»։

«Սա պետք է լիներ մեր արտակարգ դրության պետական կոմիտեն, պարզապես անօդաչու թռչող սարքերով՝ տանկերի փոխարեն»,- ասում է աղբյուրը։

Նրա խոսքով՝ ծրագիրը համակարգվել է Մոսկվայի ռազմական շրջանակների միջոցով։ Հիմնական կապող օղակներից մեկը գեներալ Նաջմեդդին Սադիգովն էր, որը երկար ժամանակ համարվում էր «Մոսկվայի մարդը» Բաքվում։ Նրան հանձնարարվել էր ապահովել, որ ռուսական զինվորականներն իրականացնեն դիվերսիան՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն՝  անջատելով GPS-ը, կեղծ ազդանշաններ փոխանցելով և նախագահական ինքնաթիռի նավիգացիոն համակարգերը ժամանակավորապես կուրացնելով։

Միաժամանակ, նշվում է, թե Մեհդիևի կառույցների կողմից վերահսկվող լրատվամիջոցները պատրաստվում էին տեղեկատվական հարձակման. նրանք նախապես նյութեր էին պատրաստել «խորհրդավոր հարձակման», «ժամանակավոր անվտանգության խորհրդի» և «կառավարման անցման» մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «նոր նախարարների» ցուցակները նույնիսկ նախապես են կազմված եղել։

Գործողությունը, սակայն, ձախողվել է: Կատարողները սխալ են թույլ տվել. աղբյուրի պնդմամբ՝ նախագահական ինքնաթիռի փոխարեն խփվել է 30 րոպե առաջ նույն երթուղով թռչող քաղաքացիական AZAL-ի ինքնաթիռը: Դրանից հետո, ըստ աղբյուրի, Մոսկվան արագորեն փորձել է վերաշարադրել սցենարը՝ շրջել իրավիճակը, ներկայացնել այն որպես տեխնիկական սխալ և «մասնակիորեն փոխանցել տվյալները»։

Ամենադրամատիկ դրվագը, ըստ նույն արտահոսքի, տեղի է ունեցել ավելի ուշ՝ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։ Այնտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Իլհամ Ալիևին, որ Ռուսաստանը «խափանել է մահափորձը» և փոխանցել օպերատիվ տեղեկատվություն, այդ թվում՝ Ադրբեջանում գործող գործակալի անունը։

Լրատվամիջոցը նշում է, որ, ամեն դեպքում, հեղաշրջման փորձը ձախողվել է․ Ալիևը շրջել է ինքնաթիռը և վերադարձել Բաքու։

Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանամերձ աղբյուրներն էլ նախօրեին հայտնել էին, որ Մեհդիևը ՌԴ-ի աջակցությամբ հեղաշրջում է նախապատրաստել, իսկ ռուսական կողմը Դուշանբեում կայացած Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահներ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը տեղեկացրել է Բաքվին այդ մասին։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Հավելենք, որ AZAL-ի օդանավի աղետից հետո ադրբեջանական Թուրան գործակալությունը գրել էր, որ  Իլհամ Ալիևի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի