Ալիևի ինքնաթիռը ՌԴ օդային տարածքում բախվել է GPS-ի աշխատանքում խափանումների

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ երկրի  նախագահ Իլհամ Ալիևի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս: Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ այս մասին տեղեկությունը հայտնվել է միջադեպի հետ կապված հանգամանքների ուսումնասիրության, ներառյալ՝ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումների ֆոնին։

Նշվում է, որ այս բացահայտումը հաջորդում է հունվարի 4-ին «Թուրան»-ի այն հաղորդումներին, որ նախագահական ինքնաթիռը հանկարծակի լքել է Ռուսաստանի օդային տարածքը և վերադարձել Բաքու՝ անսպասելի ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով։

Մասնավորապես, Ադրբեջանի տրանսպորտային գերատեսչությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ AZAL J2-8243 չվերթի ժամանակ Ռուսաստանի օդային տարածքում, այդ թվում՝ Գրոզնիի օդանավակայանի վրայով, օդանավը կորցրել է GPS ազդանշանները։ Այսինքն՝ խոսքը GPS ազդանշանի կորստի մասին է ոչ միայն Չեչնիայի, այլև ռուսական օդային տարածքի այլ հատվածներում, որտեղով թռել է ինքնաթիռը։

Սա համընկնում է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում դեկտեմբերի 25-ին AZAL-ի J2-8243 չվերթի ինքնաթիռի կործանման հետաքննությանն Ադրբեջանի արձագանքի հետ։

«Տեխնիկական խնդիրների նմանությունները, որոնց բախվել են երկու ինքնաթիռները, ապշեցուցիչ են, մասնավորապես, GPS ազդանշանների կորուստը Ռուսաստանի կողմից վերահսկվող օդային տարածքում: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը բախվել է «կուրացնող» անսարքությունների, ինչը թույլ չի տվել նավիգացիա իրականացնել կամ վայրէջք կատարել Հյուսիսային Կովկասի որևէ օդանավակայանում՝ ի վերջո ստիպելով նրան շեղվել դեպի Ղազախստան»,- գրում է լրատվամիջոցը՝ նշելով, որ իրավիճակը բարդացնում են տեղեկություններն այն մասին, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվացվել են դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան։

Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր Ս1» զենիթահրթիռային համակարգով։ Ռուսական կողմը հայտնում է, որ ինքնաթիռի խոցումից հետո ժամը 05:21:42-ին հայտարարվել է «Գորգ» պլանի մասին, որն արգելում է քաղաքացիական ավիացիայի թռիչքները։ Սակայն անորոշ է՝ արդյո՞ք այդ մասին տեղեկացվել են ադրբեջանցի օդաչուները։

«Եթե ​​ռուսական ավիացիոն իշխանություններն իսկապես ակտիվացրել են «Գորգ» պլանը՝ ի պատասխան օդային սպառնալիքի, անհասկանալի է մնում, թե ինչու ադրբեջանական ինքնաթիռների անձնակազմերը տեղեկացված չեն եղել: Հաշվի առնելով, որ նախագահական ինքնաթիռը, հավանաբար, մեկնել է Բաքվից այս իրադարձություններից հետո, բայց դեռևս բախվել է նավիգացիոն խնդիրների հետ Ռուսաստանի օդային տարածքում, աճում են ենթադրությունները, որ միջամտությունը դուրս է եկել AZAL-ի միջադեպի հետևանքների շրջանակներից»,- գրում է «Թուրան»-ը՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 25-ի իրադարձություններն Ադրբեջանում շահարկումներ են առաջացրել այդ խախտումների հետևում առկա մտադրությունների մասին: GPS ազդանշանի կրկնվող խափանումները, հատկապես, Ռուսաստանի կողմից վերահսկվող օդային տարածքում, մտահոգություն են առաջացրել տարածաշրջանում գործող ադրբեջանական ինքնաթիռների անվտանգության վերաբերյալ:

Թեև Մոսկվային պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել, ավիավթարի հանգամանքները մտավախություն են առաջացրել դիտավորյալ միջամտության վերաբերյալ: Վերլուծաբանները ենթադրում են, որ միջադեպերը կարող են լինել ավելի լայն աշխարհաքաղաքական մանևրի մաս՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրների շուրջ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վերջին լարվածությունը:

«Խափանումների մանրամասները հրապարակելու՝ Բաքվի որոշումն անսովոր շեղում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սովորաբար չափված դիվանագիտությունից: Թեև երկու կառավարություններն էլ պահպանում են ռազմավարական համագործակցության պաշտոնական դիրքորոշումը, այս միջադեպերը կարող են փորձարկել հարաբերությունների կայունությունը։ Եթե Ադրբեջանն այդ խափանումներն ընկալի որպես իր ինքնիշխանությանն ուղղակի սպառնալիք, դա կարող է հանգեցնել նրա անվտանգության դիրքորոշման վերագնահատմանը, այդ թվում՝ տարածաշրջանային դաշինքներում հնարավոր տեղաշարժին»,- նշում է լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ ներկայում Ադրբեջանի ավիացիոն իշխանությունները պնդում են դեկտեմբերի 25-ի իրադարձությունների առնչությամբ ավելի մեծ թափանցիկության հարցում։ Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Մոսկվան պարզաբանումներ կտա իր հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման և GPS-ի միջամտության մասշտաբների  վերաբերյալ։ Ըստ «Թուրան»-ի՝ այս միջադեպերի ավելի լայն հետևանքները՝ ինչպես Ադրբեջանի ավիացիոն անվտանգության, այնպես էլ նրա աշխարհաքաղաքական դիրքի համար, հավանաբար, պարզ կդառնան առաջիկա ամիսներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի