Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է

Լուրեր

07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
Բոլորը

Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի։ Առողջապահության նախարարությունը նման նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել։

Առաջարկվում է հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սամվել Խարազյանին։ Նա այժմ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնն է զբաղեցնում։ Խարազյանը նախկինում նախարարի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծն ու կից երկու տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Կողմ է քվեարկել 68, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 26 պատգամավոր։

Փուլային ձևաչափով ներդրվելու է ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը: Համակարգը համընդհանուր է, ներառելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի ամբողջ առողջապահական կարիքները: Այն ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ խորհրդարանում ներկայացրել էր օրենսդրական փաթեթի կարգավորման շրջանակն ու հասկացությունները: Սահմանվելու են ապահովագրական հիմնական հասկացությունները, ապահովագրական հիմնադրամի հասկացությունը: Համակարգը նախատեսվում է ներդնել երեք տարվա ընթացքում:

2026 թվականին առաջին փուլով կապահովագրվեն բնակչության երկու խմբի պատկանող անձինք, առաջինը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65 և ավելի տարիքի, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները և անապահովության 28-ից ավելի միավոր ունեցողները: Նրանք ապահովագրվելու են պետության կողմից և ապահովագրավճարը պետական բյուջեի շրջանակում վճարելու է պետությունը:

Հաջորդը 200.000 դրամից ավելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են: 200.000-ից 500.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129.600 դրամ, որն ամսական 10.800 դրամ է կազմում: Վճարումն ամսական կտրվածքով է իրականացվելու է: Վերջիններս «Զինապահ» հիմնադրամին այսօր վճարվող 5.500 դրամի փոխարեն վճարելու են 1000 դրամ, մնացած 4500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը: Սոցիալական կրեդիտների շրջանակում 200.000-ից 500.000 դրամ ստացող քաղաքացիներն ամսական մինչև 6000 դրամի շրջանակում կարողանալու են գումարի վերադարձ ստանալ:

Նախարարի խոսքով՝ այս տարում վերոնշյալ խմբերի համար ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա:

500.000 դրամից մեկ միլիոն աշխատավարձ ստացողները 1000 դրամ կվճարեն «Զինապահ» հիմնադրամին, իսկ 7500 դրամը կուղղեն «Առողջության ապահովագրության» հիմնադրամին: Վերջիններս սոցիալական կրեդիտների շրջանակում հետ կստանան ամսական մինչև 4000 դրամ:

Մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները շարունակելու են «Զինապահին» վճարել 15.000 դրամը և սոցիալական կրեդիտի շրջանակում ստանալ միայն 4000 դրամը:

«Մեր ապահովագրական փաթեթի արժեքը՝ ապահովագրավճարը, ըստ էության, ֆիքսված է և նույնական բոլոր քաղաքացիների համար: Ամեն մարդ վճարում է իր ապահովագրության եւ կոնկրետ փաթեթի համար: Որպեսզի ունենանք սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանում, այսինքն՝ նվազ եկամուտներ ունեցող քաղաքացիների և բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ֆինանսական նույնական բեռ չթողնենք, Կառավարությունը որոշել է նման սուբսիդավորման համակարգ ներդնել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

2028 թվականի հունվարի 1-ից վերջնական փուլը մեկնարկում է և 2029 թվականին բնակչության ճնշող մեծամասնությունը պետք է ունենա առողջության համընդհանուր ապահովագրություն:

«Մեր հանձնառությունն է՝ այս համակարգի շնորհիվ վեր հանել խնդիրները, լուծել և ապահովել մեր քաղաքացիներին առողջության իրավունքով»,- արձանագրել է նախարարն ու պարզաբանել համակարգի ընձեռած հնարավորությունները, մանրամասնել տարբեր խմբերի շահառուների համար առաջարկվող ծառայությունների շրջանակը:

Ըստ այդմ, մինչև 18 տարեկան երեխաները մեր երկրում 700.000 են, և նրանք այսօր էլ օգտվում են պետական պատվերից: 2019 թվականից մինչև 18 տարեկան երեխաները ներառվել են պետական պատվերի համակարգում: Դրանից հետո տարեցտարի ավելացել են պետպատվերի ծավալը, ծառայությունների շրջանակը: Որպես առաջին խումբ՝ նրանք պետության կողմից դառնալու են ապահովագրված և փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակն ու ծառայությունների շրջանակում նաև փոխհատուցման գները: 65 և ավելի տարիք ունեցող անձինք 400.000-ից ավելի են: Վերջիններն անհրաժեշտ առողջապահական ծախսերից օգտվելու հնարավորություն են ունենալու: Նշվել է, որ ծառայությունների ցանկն ընդգրկուն է, իսկ հատուցման գները որոշելու է պետությունը:

Եվգենյա Համբարձումյան