Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Netflix հոսքային ծառայությունը հայտարարել է Warner Bros.-ի՝ HBO Max հոսքային ծառայության կինո և հեռուստատեսային ստուդիայի ձեռքբերման մասին։ Reuters-ի տվյալներով՝ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 82,7 միլիարդ դոլար, իսկ սեփական կապիտալի արժեքը 72 միլիարդ դոլար է, գրում է The Insider-ը։

Պայմանագրի պայմանների համաձայն՝ WBD-ի յուրաքանչյուր բաժնետեր Warner Bros. Discovery-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանա 23,25 դոլար կանխիկ և 4,50 դոլար Netflix-ի բաժնետոմսեր: Գործարքը, ինչպես սպասվում է, կավարտվի WBD-ի՝ Discovery Global-ի հանրային ընկերության առանձնացման ավարտից հետո, որը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի երրորդ եռամսյակում:

Նոր Discovery Global սփին-օֆ ընկերությունը կներառի CNN-ը և TNT Sports-ը ԱՄՆ-ում, Discovery Channels-ը և հեռարձակող ալիքները Եվրոպայում, ինչպես նաև Discovery+ հոսքային ծառայությունը և Bleacher Report սպորտային մեդիա նախագիծը: Netflix-ն առաջարկել է 5 միլիարդ դոլար փոխհատուցում, եթե գործարքը չստանա կարգավորող մարմինների հաստատումը:

«Մեր առաքելությունը միշտ էլ եղել է աշխարհին զվարճացնելը։ Warner Bros.-ի անհավանական շոուների և ֆիլմերի գրադարանը՝ սկսած «Կասաբլանկա» և «Քաղաքացի Քեյն» ֆիլմերի նման դասականներից մինչև ժամանակակից սիրված ֆիլմեր, ինչպիսիք են «Հարրի Փոթերը և ընկերները», մեր հիթերի՝ «Stranger Things»-ի, K-Pop-ի «Դևերի որսորդներ»-ի և «Կաղամարի խաղը»-ի հետ համատեղելով, մենք կարող ենք դա անել ավելի լավ»,- նշել է Netflix-ի համանախագահ Թեդ Սարանդոսը։

Գործարքը կնքվել է Netflix-ի, Paramount Skydance-ի և Comcast-ի միջև շաբաթներ տևած պայքարից հետո։ Նախկինում ընկերությունը տարիներ շարունակ խուսափում էր Հոլիվուդի խոշոր ձեռքբերումներից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Netflix-ն ուսումնասիրում է Warner Bros. Discovery-ի ստուդիան և հոսքային բիզնեսը ձեռք բերելու հնարավորությունը: Հնարավոր գործարքը գնահատելու համար ծառայությունը ներգրավել է Moelis & Co. ներդրումային բանկին, որը խորհրդատվություն է տրամադրել Skydance Media-ին Paramount Global-ի ձեռքբերման հարցում:

Այնուամենայնիվ, Netflix-ի գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը նշել էր, որ ընկերությունը հետաքրքրված չէ WBD-ի մալուխային ցանցերով, այդ թվում՝ CNN-ով, TNT-ով, Food Network-ով և Animal Planet-ով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի