Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը մտքեր են փոխանակել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, համակարգի արդիականացմանն, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են …

