ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ բեռնատարների հայ վարորդների խնդրի ու բողոքների մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով միգրացիոն փոփոխությունների արդյունքում բեռնատարների հայ վարորդների համար առաջացած խնդիրներին, նշել է, որ այդ հարցը ռուսական պրոֆիլային գերատեսչությունների տիրույթում է՝ ներքին գործերի և տրանսորտի նախարարությունների։

«Բոլորը նպատակաուղղված են շուտափույթ լուծման, կոնկրետ ամսաթիվ, կարծում եմ, ոչ ոք չի ասի։ Կարող եմ ճշտել մեր գործընկերներից ու ներկայացնել, եթե լինի ավելի ընդլայնված պատասխան»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին և առաջարկել, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրվա սահմանափակումը փոխարինվի 180 օրով, և կա դրական արձագանք։

Անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը՝ Զախարովան ասել է, որ ուշադիր հետևում են ստեղծված իրավիճակին։ Նա հիշեցրել է, որ Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, ինչպես նաև ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։

«Մենք զգուշորեն ենք վերաբերում հայ-ռուսական հարաբերություններին, պաշտպանում բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մեր եղբայրական ժողովուրդներին միջև ավանդական սերտ կապերի օգտին։ Ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալության գնահատականներին, դա Հայաստանի ներքին գործն է։ Միաժամանակ, ընդգծում ենք, որ ավելի վաղ Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոշներին ձերբակալել են»,- ասել է Զախարովան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի