Հայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման օրերը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 2488-Ա/2 հրամանով լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի «2025 թվականի ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների՝ «Հոգեբանություն» ուղղությամբ, կամավոր ատեստավորման ժամանակացույցը հաստատելու մասին» N 2035-Ա/2 հրամանում:

Լրացումները և փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը. ըստ այդմ՝ ամրագրվել են օրերը, ժամերը և քննական կենտրոնները:

Հրամանով հաստատված քննական կենտրոնները վերաբերում են նաև մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորմանը: Նշյալ խմբի ատեստավորման ժամի մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Նշենք, որ քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկություն ատեստավորման մասնակիցները կստանան նաև matyan.emis.am կամ at.emis.am կայքերի միջոցով՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։